
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները արդեն վերածվում են համագործակցության: Այս մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները: Ավելին, սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, առաջին հերթին՝ նավթամթերք, որոնցից այդ երկիրը մեծապես կախված է։ Եվ սա փոխշահավետ իրավիճակ է: Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ մենք կհասնենք ոչ միայն երկարաժամկետ, այլև մշտական խաղաղության Կովկասում: Սա է մեր նպատակը»,- նշել է Ալիևը: