FIFA-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ FIFA-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնականով ու այժմ 105-րդն է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիան։ 2-րդը Արգենտինան է։ Եռյակը եզրափակում է Ֆրանսիան։
1․ Իսպանիա – 1877.18
2. Արգենտինա – 1873․33
3. Ֆրանսիա – 1870
4. Անգլիա – 1834.12
5. Բրազիլիա – 1760.46
6. Պորտուգալիա – 1760.38
7․ Նիդերլանդներ – 1756.27
8. Մարոկկո – 1736.57
9. Բելգիա – 1730.71
10. Գերմանիա – 1724.15
————————————–
105. Հայաստան – 1196.08