Գրանցումները դադարեցնում ենք. հունվարի 30-ի բոլոր տեղերը սպառված են. Նիկոլ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս սոցցանցերի իր էջերով հայտնել էր, որ քաղաքացիներին հրավիրում է պարելու:

«Ինչպես ակնարկել էի, հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, դուք պարում։ Հանդիպումը տեղի է ունենալու Երևանում։ Ավելի կոնկրետ վայրի մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել էր վարչապետը՝ տեղադրելով հղում ու կոչ անելով գրանցվել:

Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում նոր տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ գրանցումները դադարեցնում են:

«Ակնկալիքները մեր սպասածից 7 անգամ ավելի են: Գրանցումները դադարեցնում ենք, որովհետև ուղղակի տեղ չկա այլևս, հունվարի 30-ի պարահրապարակի բոլոր տեղերը սպառված են»,- ասել է վարչապետն ու հավելել, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նման բնույթի հանդիպումներ ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

301 դիտում

Leave a Comment