
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
«Նարեկացի» արվեստի միության «Նովա» անսամբլը հիմնադրվել է 2015 թվականին և իր գործունեության հենց առաջին օրերից հանդիսատեսին է ներկայանում հայկական հայտնի ու անհայտ ստեղծագործությունների ուրույն մատուցմամբ։
Անսամբլի «Դեպի լույս» ալբոմում տեղ գտած «Հովվերգական» ստեղծագործությունը այդ շարքից է։ Ստեղծագործության հեղինակը կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանն է, ում 100-ամյա հոբելյանը լրանում է այս տարի։
Ինչով է առանձնահատուկ անսամբլի կատարումը, կբացահայտեք մեր այս թողարկման ընթացքում։