
«Հունվարի 30-ի միջոցառման տեղերը սպառվեցին»․ այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ստիպված ենք դադարեցնել գրանցումները, որովհետև գրանցվածների թիվը մեր ակնկալածից առնվազն 7 անգամ ավելի է և մենք ի սզբանե պլանավորած դահլիճը փոխել ենք… Էլ չասեմ, որ հոգեբանորեն գոնե ես պատրաստ չէի այդ ժանրում հանդես գալ այդքան մարդկանց ներկայությամբ: Բայց էական չէ, ասել ենք, անպայման կանենք: Ուղղակի այս պահին դահլիճային ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են»,- նշել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան