Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, սակայն, ըստ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի, գործընթացն ընթանում է ոչ թե դասական քաղաքական, այլ «քաղաքացիական պատերազմի» տրամաբանությամբ։ ՍիվիլՆեթի տաղավարում Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում վերլուծաբանը պնդում է, որ իրական պայքարը ոչ թե իշխանության, այլ երկրի արտաքին վեկտորի շուրջ է և ընտրությունը ոչ թե Արևմուտքի և Ռուսաստանի, այլ թուրքական և ռուսական կողմնորոշումների միջև է։ Բաղդասարյանը խոսում է նաև այն մասին, թե ինչու է հանրության ավելի քան 60 տոկոսը անվստահություն հայտնում քաղաքական համակարգին, ինչու են մարդիկ շարունակում փնտրել «փրկիչներ»՝ ծրագրեր քննարկելու փոխարեն։ Նա նշում է, որ ընդդիմադիր ուժերի միավորման գործում դեր կարող է ունենալ Միքայել արք. Աջապահյանը։