Սիրիայի քրդերը ինտեգրվելու փոխարեն որոշել են պայքարել – CIVILNET

Սիրիայի քրդերի շուրջ օղակը սեղմվում է։ Վերջին օրերին հյուսիս-արևելյան կարևոր քաղաքներ՝ Դեր Զորը, Ռաքքան կորցնելուց հետո, այժմ վերջին տվյալներով՝ քրդերը պայքարում են Հասակեի համար։ Նոր բախումներն ընդամենը ժամանակի հարց էին թվում՝ հաշվի առնելով երկուշաբթի Դամասկոսում Սիրիայի նախագահի Ահմադ ալ-Շարայի ու քրդական ուժային թևի հրամանատար Մազլու Աբդիի միջև ինտեգրացիայի ու հրադադարի մասին անարդյունք հանդիպումը։ Քրդական որոշ աղբյուրներ Ահմադ-ալ Շարայի պայմանները կապիտուլիացիոն են որակել, նշելով, թե դրանք քրդերի համար ամենևին չեն նախատեսում որևէ ինքնավարություն։ Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ Դամասկոսը պնդել է քրդերին ինտեգերելու հարցը՝ Աբդիին առաջարկելով Սիրիայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ 5 ժամ տևած հանդիպմանը Դամասկոսը պահանջել է քրդերի ղեկավարմամբ գտնվող Հասակե-ի վերահսկումը, ինչպես […]

Leave a Comment