«Մակրոնին ոչ ոք չի ուզում, որովհետև շատ շուտով նա կլքի իր պաշտոնը»․ Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա

Այս քայլով նախագահը փորձում է ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի վրա՝ ստիպելով նրան միանալ իր  Խաղաղության խորհրդի  նախաձեռնությանը

«Մակրոնին ոչ ոք չի ուզում, որովհետև շատ շուտով նա կլքի իր պաշտոնը»․ Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա


ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի ներկրման վրա։


Այս քայլով նախագահը փորձում է ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնի վրա՝ ստիպելով նրան միանալ իր Խաղաղության խորհրդի նախաձեռնությանը, գրում է Reuters–ը։ 


Նախաձեռնության նպատակն է համաշխարհային հակամարտությունների կարգավորումը։ Նախատեսվում է, որ խորհուրդն առաջնահերթ կզբաղվի Գազայի հատվածում տիրող իրավիճակով, այնուհետև կանցնի այլ հակամարտությունների։ 


Այս նախաձեռնությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել ՄԱԿ-ի դերի վերաբերյալ, և Մակրոնին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է մերժել խորհրդին միանալու հրավերը։ 


Անդրադառնալով Մակրոնի դիրքորոշման մասին հարցին՝ Թրամփը հայտարարել է, որ նրան ոչ ոք չի ուզում, որովհետև շատ շուտով նա կլքի իր պաշտոնը։ 


«Ես 200% մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա», – նշել է ԱՄՆ նախագահը՝ միևնույն ժամանակ ընգծելով, որ Մակրոնը պարտավոր չէ միանալ։


Leave a Comment