ՌԴ-ն Իրանի հետ չհամագործակցելու պատճառ չի տեսնում․ Լավրովը՝ ԱՄՆ-ի սպառնալիքների մասին

https://arm.sputniknews.ru/20260120/rd-n-irani-het-chhamagvortsakcelu-pattshar-chi-tesnum-lavrvovy-amn-i-sparnaliqneri-masin-97936495.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91346560_49:0:1406:1018_1920x0_80_0_0_42883a1e7d8c88aa6725058c708bc74f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մաքսատուրք

ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մաքսատուրք

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է՝ առևտրում միակողմանի պատժամիջոցները միշտ խոսում են այն մասին, որ դրանց նախաձեռնողը վստահ չէ իր մրցակցային կարողություններում:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ռուսաստանը պատճառներ չի տեսնում, թե ինչու Մոսկվան և Թեհրանը պետք է դադարեցնեն լայնածավալ առևտրատնտեսական և այլ նախագծերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսպես է նա մեկնաբանել Իրանի հետ առևտուր անող երկրների համար 25 % մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ նախագահի սպառնալիքները։

Նախարարի խոսքով, Իրանի հետ առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման լավ հեռանկարներ կան: Կողմերը համագործակցում են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Լավրովը հիշեցրել է Բուշերի ատոմակայանի, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի կարևորագույն հատվածի շինարարության մասին։

«Դոնալդ Թրամփը քաղաքականության մեջ մաքսատուրքեր և սակագներ է կիրառում։ Երբ առևտրում կիրառվում են միակողմանի հարկադրանքի միջոցներ, դա հուշում է, որ դրանց նախաձեռնողը լիովին չէ վստահ աշխարհի շուկաներում իր մրցակցային կարողությունների վրա: Բայց կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի», – կարծում է Լավրովը։

Օրերս ԱՄՆ նախագահը սոցցանցերում հայտարարել էր, որ Իրանի հետ համագործակցող ցանկացած երկիր 25 % մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ առևտուր անելիս։

Leave a Comment