Ադրբեջանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը կսկսի վաղը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Օկուպացված քաղաքում ևս կբնակվեն Ադրբեջանում տարիներ շարունակ անտուն մնացած մարդիկ:
Նշենք, որ հատկապես 2025 թվականին Ադրբեջանը օկուպացված Արցախի խոշոր շրջաններում և քաղաքներում գրեթե ամենօրյա ռեժիմով անտունների խմբեր էր ուղարկում բնակվելու համար: