Դժվար, բայց հնարավոր. ինչպես լուծել Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության հարցը – CIVILNET

Հայկ Խանումյան 2024թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բռնի տեղահանումից մեկ տարի անց, Արցախի տեղական առաջնորդներին միավորող «Խաչեն» արցախցիների աջակցության միությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակում և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնակցությամբ, կազմակերպեց Արցախի 100-ից ավելի տեղական առաջնորդների՝ շրջանների ղեկավարների, համայնքապետերի հանդիպում-քննարկումներ՝ հասկանալու բռնատեղահանվածներին հուզող խնդիրները, ժողովելու առաջարկություններ՝ դրանք զեկույցի վերածելու և ՀՀ կառավարությանն ու պոտենցիալ դոնորներին ներկայացնելու համար։ Նշված շրջանակը նպատակային էր ընտրվել․ Արցախի համայնքները փոքր էին, գյուղական համայնքները բաղկացած էին լավագույն դեպքում մի քանի հարյուր տնտեսությունից, և համայնքապետերը սովորաբար շփման մեջ էին իրենց համագյուղացիների հետ, տեղյակ էին բռնատեղահանությունից հետո նրանց գործունեությանը։ Քննարկումները ցույց տվեցին, որ բնակապահովման հարցից հետո գլխավոր խնդիրը զբաղվածության […]

Leave a Comment