Վարչապետի որոշումներով ՆԳ նախարարության համակարգում նշանակումներ են կատարվել։ ՆԳ նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։ ՆԳ նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։