Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոփոխվեց տնային կալանքի – CIVILNET

Մասիս քաղաքի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ փոփոխվեց, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի փաստաբանների պահանջը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, ըստ որի՝ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման։ *** 2025-ին վեց տարվա դատական քաշքշուկից հետո հրապարակվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճիռը։ Քաղաքապետը նաև ընդդիմադիր խմբակցությունների վարչապետի թեկնածուն էր։ Մեղադրանքը վերաբերում էր 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում ցուցարարների վրա հարձակմանը և Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններին։ Վճռի հրապարակման պահին Համբարձումյանն արտերկրում էր, սակայն վերադառնալուն պես վերցվեց արգելանքի։

Leave a Comment