Բարդ որոշում էր․ Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը դադարեցրեց լիազորությունները

Բաժանորդագրվել

Լրացվում է

Գագիկ Սարգսյանի խոսքով՝ ինքը երևի խանգարում է լեռնադահուկային սպորտը ՀՀ-ում զարգացնելուն, այդ պատճառով մարդկանց ձերբազատում է իր անձից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը դադարեցրեց լիազորությունները։ Այս մասին Սարգսյանը հայտնեց «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«21 տարի եղել եմ պրոֆեսիոնալ սպորտում, իսկ մինչ այդ էլ նույն ոլորտում մարզիկ էի։ 2005 թվականին եղել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, իսկ նախագահը Արմեն Երիցյանն էր։ Տարիներ անց դարձա ֆեդերացիայի նախագահ։ Այսօր էլ եկել եմ ասելու, որ որոշել եմ դադարեցնել լիազորություններս Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Բարդ ու դժվար եղել ինձ համար, նույնիսկ ջանացել եմ շատ երկար ժամանակ, որ չհանգեմ այս որոշմանը։ Այնուամենայնիվ, այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»,- նշեց Սարգսյանը։

Ըստ նրա՝ նման որոշում կայացնելու պատճառները մի քանիսն են ու դրանցից մեկն այն աշխատանքային մթնոլորտն է, որը պետք է լինի ՀՀ-ում դահուկային մարզաձևը զարգացնելու առումով։ Ընդգծեց՝ այդ կամքը պետք է լինի, բայց ոչ միակողմանի։ Բացատրեց՝ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով կամ ֆեդերացիայի միջոցով հնարավոր չէ որևէ մարզաձև զարգացնել։

«Տարիներ շարունակ մեր խնդրանքները, դիմումները լիազոր մարմնին, այս դեպքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չունեցան։ Ինչ-որ հարցերից ելնելով մտածում ես, որ գուցե քո անձն է խանգարում այդ մարզաձևը զարգացնելուն, ու հիմա ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց»,- նշեց Սարգսյանը։

Leave a Comment