
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հրավիրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին միանալ Գազայի «Խաղաղության խորհրդին»։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Նշվում է, որ Զելենսկին առայժմ ձեռնպահ է մնում պատասխանելուց, քանի որ հրավիրվածների թվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ պետությունների ղեկավարներ, որոնք աջակցել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին։
Հրավերն ընդունելուց առաջ Ուկրաինայի առաջնորդը ձգտում է պարզաբանումներ ստանալ Խորհրդի գործունեության սկզբունքների վերաբերյալ։