Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրոյի վարկեր և դրամաշնորհներ. դեսպան – CIVILNET

Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրոյի վարկեր և դրամաշնորհներ՝ հայ ժողովրդի բարեկեցությանը նպաստելու նպատակով. այս մասին Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։ Ըստ դեսպանի՝ այդ նպատակին հասնելու համար համագործակցություն է լինելու կանաչ տնտեսության զարգացման, տեխնիկական և միջին-մասնագիտական կրթության, վերականգնվող էներգետիկայի և էներգետիկ արդյունավետության, համայնքային զարգացման և հանրային կառավարման, բնապահպանական և սոցիալական կարիքների ոլորտներում։ «Գերմանիան և Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել ևս 120 մլն եվրոյի վարկի շուրջ, որը հնարավորություն կտա լիովին ֆինանսավորել Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը (Caucasian Transmission Network), որը վճռական նշանակություն ունի Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ներգրավվածության համար», – ասել է դեսպանը։ […]

Leave a Comment