Քննարկվել են էներգետիկ ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության հեռանկարները


Ղազախստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի հետ


2026 թվականի հունվարի 20-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալություն:


 


Հանդիպման ընթացքում գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևը ներկայացրել է իր կողմից գլխավորած՝ Ղազախստանում նախորդ տարի ատոմային էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ ընդունված որոշման հետ կապված խնդիրները:


 


Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ոլորտային համագործակցության հեռանկարները, որոնք սահմանված են 2025 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված՝ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության մասին երկկողմ փոխըմբռնման հուշագրով, ինչպես նաև համապատասխան միջազգային համաձայնագրերով, իրավական պարտավորություններով և կոնվենցիաներով, որոնց կողմ են հանդիսանում երկու երկրները:

Դիտումների քանակ5

Leave a Comment