https://arm.sputniknews.ru/20260120/masjacvotni-temi-qahananeri-nkatmamb-tshnshumner-en-gvortsadrum-ev-sparnum-ahazang-97934086.html
Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում և սպառնում. ահազանգ
Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում և սպառնում. ահազանգ
Sputnik Արմենիա
Սպառնալից խոսույթը հիմնականում ուղղված է եղել Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T15:12+0400
2026-01-20T15:12+0400
2026-01-20T15:12+0400
քահանա
մասյացոտնի թեմ
գևորգ եպիսկոպոս սարոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96138334_0:128:1600:1028_1920x0_80_0_0_1e08337e3ef0f3ad40dc8cffff6a3dcc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում, սպառնում նրանց՝ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին միանալու համար (կաթողիկոսը նրան պաշտոնանկ է արել, դատարանը պաշտոնում վերականգնելու համար միջանկյալ միջոց է կիրառել-խմբ․)։ Այս մասին հայտարարություն է տարածվել Մասյացոտնի թեմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում (ներկայում 2 էջեր կան, որոնցից մեկը վարում են կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակված Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմնակիցները, մյուսը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի- խմբ․)։Ըստ ահազանգի՝ որոշ դեպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։Հորդորներին, առաջարկներին և ճնշումներին քահանաները չեն ենթարկվել։«Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից»,- շեշտում են թեմից։Ըստ հաղորդագրության՝ ամենախիստ և սպառնալից խոսքերը հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96138334_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5fd978a44a8d039316e2c16b7bf90fcd.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քահանա, մասյացոտնի թեմ, գևորգ եպիսկոպոս սարոյան
քահանա, մասյացոտնի թեմ, գևորգ եպիսկոպոս սարոյան
Բաժանորդագրվել
Սպառնալից խոսույթը հիմնականում ուղղված է եղել Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ են գործադրում, սպառնում նրանց՝ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին միանալու համար (
կաթողիկոսը նրան պաշտոնանկ է արել, դատարանը պաշտոնում վերականգնելու համար միջանկյալ միջոց է կիրառել-խմբ․)։ Այս մասին հայտարարություն է տարածվել Մասյացոտնի թեմը ֆեյսբուքյան պաշտոնական էջում (ներկայում 2 էջեր կան, որոնցից մեկը վարում են կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակված Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմնակիցները, մյուսը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի- խմբ․)։
«Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ ահազանգի՝ որոշ դեպքերում քահանաներից պահանջել են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։
Հորդորներին, առաջարկներին և ճնշումներին քահանաները չեն ենթարկվել։
«Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից»,- շեշտում են թեմից։
Ըստ հաղորդագրության՝ ամենախիստ և սպառնալից խոսքերը հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին։