Wizz Air լոուքոսթերը չվերթեր է գործարկում դեպի Հունաստանի Հռոդոս կղզի

Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ

Wizz Air լոուքոսթերը չվերթեր է գործարկում դեպի Հունաստանի Հռոդոս կղզի


ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։


Չվերթերը կգործարկվեն հունիսի 7-ից: 


Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: 


Ավիատոմսերի համար՝ wizzair.com։


 

Leave a Comment