Ռուսաստանի հետ միության անհրաժեշտության մասին արված արտահայտությունների համար Շիրակի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը շփոթություն և մտահոգություն է առաջացրել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփման ասուլիսում։
«Վարդան Ղուկասյանի վերաբերյալ դուք բացարձակապես ճիշտ էիք՝ նշելով, որ նրան մեղադրում են Ռուսաստանի և Բելառուսի միությանը Հայաստանի միանալու հնարավորությունը քննարկելու կոչ անելու մեջ։
Ձերբակալել քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը, որոնք ուղղված են նրա արտաքին հարաբերությունների հնարավորությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, իհարկե, սա լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացրել», – նշել է Լավրովը ռուս և արտասահմանյան լրագրողների համար ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ։