Ռուսաստանը դեռևս տեղեկացված չէ «Խաղաղության խորհրդի» նախաձեռնության բոլոր մանրամասներին և հույս ունի իր հարցերի պատասխանները ստանալ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ վաղաժամ է մասնակցության մասին խոսելը», – ասել է Կրեմլի խոսնակը՝ անդրադառնալով ԱՄՆ-ից ստացված հրավերին։
Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը դեռևս չգիտի՝ արդյոք «Խաղաղության խորհուրդը» կկենտրոնանա միայն Գազայի հարցի վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդին, հաղորդել է Reuters-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
107 դիտում