Ադրբեջանի ֆինանսավորմամբ ֆիլմը խաբե՞լ է փորձագետներին՝ նրանց դրդելով մասնակցել ֆիլմին – CIVILNET

Հետաքննական հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ «Օլիգարխի նախագիծը» (the Oligarch’s Design) վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Բաքվում՝ դեկտեմբերի 20-ին։ Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ։ Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտնել է, որ ֆիլմի ստեղծման վրա աշխատել է ավելի քան 100 մարդ։ Ֆիլմը դեկտեմբերի վերջին հեռարձակվել է նաև ադրբեջանական AnewZ ալիքով, որը ֆինանսավորվում է պետության կողմից։ «Մենք հետաքննությունն իրականացրել ենք միջազգային չափանիշներին համապատասխան»,- հայտարարել է AnewZ-ի տնօրեն Ռուֆաթ Համզաևը, որը, ըստ JamNews-ի, հավելել է, որ արտադրական գործընթացը սկսվել է 2025-ի հունվարին։ Ֆիլմը ներառում է օտարերկրյա փորձագետների, հայտնի հետաքննող լրագրողների և հայ հասարակական գործիչների հետ հարցազրույցներ։ Այն ներկայացվում է […]

Leave a Comment