«Wizz Air»-ը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի․ հայտնի է՝ երբվանից


«Wizz Air» ավիաընկերությունը հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի:

Ինչպես հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, Երևան-Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

186 դիտում

Leave a Comment