Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ  նախարարները տարածաշրջանում իրավիճակն են քննարկել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ​​աղբյուրները,գրում է Անադոլու գործակալությունը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր և տարածաշրջանում  զարգացումները։Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի   https://factor.am/973687.html

Leave a Comment