Իրանում անկայունությունների աճը կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը․ Արտաքին հետախուզություն – CIVILNET

Իրանում անկայունությունների աճն է՛լ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի հաջողությունը, ամենայն հավանականությամբ, էական նշանակություն կունենա Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղվող օրակարգերի նյութականացման հարցում։ Հայաստանի Արտաքին հետախուզության տվյալներով, 2026-ին, մեծ հավանականությամբ, կպահպանվի Իրան-Իսրայել պատերազմի կամ այլ ինտենսիվության փոխադարձ հարվածների կրկնվելու հավանականությունը։ Սա իր հերթին կընդլայնի Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը՝ միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը […]

Leave a Comment