Հայաստանը պետք է լրջորեն վերաբերվի Կալասի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են ընտրություններում «մոլդովական սցենարի» կիրառմանը․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լրջորեն վերաբերվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են ընտրություններում «մոլդովական սցենարի» կիրառմանը։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ընթացքում։

Լավրովի խոսքով՝ եթե Կայա Կալասը բացահայտորեն խոսում է այն մասին, որ Հայաստանում սպասվող ընտրությունների ժամանակ կարող է իրականացվել մոլդովական սցենար, ապա հայ հասարակությունը պետք է այդ հայտարարությունները շատ լուրջ քննարկի։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ «մոլդովական սցենարը» բնութագրվում է կոպիտ ընտրակեղծիքներով։ Նրա պնդմամբ՝ Մոլդովայում Մայա Սանդուի կուսակցությունը երկրի ներսում ընտրություններում պարտվել է՝ հավաքելով ձայների շուրջ 44 տոկոսը, իսկ հաղթանակը հնարավոր է դարձել միայն Եվրոպայում գտնվող ընտրատեղամասերում իրականացված լայնածավալ մանիպուլյացիաների արդյունքում։

Leave a Comment