Լավրովն անհնար է անվանել Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին՝ ԵՏՄ-ի անդամ լինելու պայմաններում

Քաղաքականություն

20.01.2026 | 13:59

Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության պահպանման պայմաններում, հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը, իհարկե, չի կարող համատեղելի լինել ԵՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հետ։ Եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշումներ, ինչպես ասել է պարոն Փաշինյանը, և դրանք կայացնի հայ ժողովրդի կամքին համապատասխան, դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է։ Իհարկե, հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը պետք է ընտրություն կատարեն։ Սակայն երկուսին էլ համատեղել մասնակցությունը բացառված է»,- ասել է  Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտության գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Լավրովը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության գործունեության սկզբունքներին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ, ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, ՌԴ  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս բացատրել է դա իր հայ գործընկերոջ հետ շփումներում, որ պարզապես տեխնիկապես անհնար է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment