Քննարկվել է «Գավառ» 220 կՎ օդային գծի վերակառուցման հարցը


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում շահագրգիռ պետական մարմինների և ընկերությունների հետ քննարկվել է «Գավառ» 220 կՎ օդային գծի վերակառուցման հարցը։


 


Նախարարի տեղակալի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նախագծային աշխատանքների մեկնարկի և հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Դիտումների քանակ4

Leave a Comment