ՔՊ-ական պատգամավորը շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցությանը՝ իր հեղինակած նախագին կողմ քվեարկելու համար


«Ընդունված նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք՝ ծառայելով և գումար վճարելով մարել ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը, և նոր կյանք սկսել Հայաստանում»,-ԱԺ քվեարկությունների ժամաին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը 87 ձայնով ընդունվելուց հետո։

 Նա շնորհակալություն հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը ևս կողմ քվեարկեց նախագծին և տարակուսեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։

ԱԺ-ն հիմնականում միայն ՔՊ խմբակցության կողմ ձայներով ընդունեց նաև օրակարգի ևս 20 օրինագիծ։

Ընդունվեցին  ներքոհիշյալ օրենքները.

  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին(երկրորդ ընթերցում),

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(Առաջին ընթերցում),

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին(երկրորդ ընթերցում),

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին ր կից փաթեթը(Առաջին ընթերցում),

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում),

 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին(երկրորդ ընթերցում),

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում),

Կլիմայի մասին և կից փաթեթը (երկրորդ ընթերցում),

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին(Առաջին ընթերցում),

 «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցում),

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(երկրորդ ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը(Առաջին ընթերցում),

«Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցում) օրինագծերը։

Leave a Comment