Ուկրաինան ներկայումս շատ ծանր վիճակում է ինչպես առաջնագծում, այնպես էլ քաղաքական առումով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնհայտ է, որ ուկրաինական կողմը շատ դժվարին իրավիճակում է առաջնագծում։ Եվ ոչ միայն առաջնագծում․ նաև քաղաքականության մեջ, Կիևի քաղաքական կյանքում կոռուպցիոն սկանդալները ստվերել են շատ այլ գործընթացներ», – ասել է նա 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ։