ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում շահագրգիռ պետական մարմինների և ընկերությունների հետ քննարկվել է «Գավառ» 220 կՎ օդային գծի վերակառուցման հարցը։
Նախարարի տեղակալը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նախագծային աշխատանքների մեկնարկի և հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
120 դիտում