Aurora News | Փաշինյանը Թրամփից հրավեր է ստացել՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- այս մասին գրել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք Ղազախստանի նախագահը Թրամփից հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ Պակիստանը նույնպես հրավեր է ստացել միանալու Գազայի խաղաղության խորհրդին։ 

Ավելի վաղ Օրբանն ընդունել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։


Հայտնենք, որ 
Թրամփի Գազայի խաղաղության խորհրդին անդամակցությունը կարժենա առնվազն 1 միլիարդ դոլար, հաղորդել է Bloomberg-ը։

Leave a Comment