
Ինչով են Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը տարբերվում Փաշինյանի խոստումներից. Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Սամվել Կարապետյանն ինչ ասում՝ անում է»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա ներկայացրեց քայլերի հաջորդականության քարտ. «Խոստումների քարտ ենք անունը դրել։ ՀՀ-ում վախեցած են խոստումներ տալուց, որովհետև ով տվել է, վերջում լավ բան չի դարձել։ Սա մի քարտ է, որ բերում եք և մեզ ասեք «էս քայլերը բա ի՞նչ եղան», մենք էլ ասելու ենք՝ սա եղավ, սա եղավ և սա եղավ։ Սա կլինի Սամվել Կարապետյանի կողմից կնիք, որ բերեք և ցույց տաք»,-հայտարարեց Նարեկ Կարապետյանը։