Շինարարները բնակարանները տալիս են պետությանը, պետությունը՝ քաղաքացիներին էժան գնով․ Նարեկ Կարապետյան

20 Հունվարի, 2026

 

«Մթերման կայանը գյուղացուն տալիս է կանխատեսելիություն: Տարվա սկզբում մթերման կայանը կնքում է պայմանագիր այն ընկերության հետ, ում վաճառելու է բերքը և կնքում է պայմանագիր այն գյուղացու հետ, ումից գնելու է բերքը: Եվ գյուղացին ունենալու է գնի վերջնականապես կանխատեսելիություն: Չենք տեսնի այն հուսահատ դեմքերը գյուղացիների։ Մթերման կայանները ի՞նչ են անելու՝ գնելու են գյուղացուց բերքը, բայց սեզոնի սկզբում էլ տալու են պարարտանյութ, որպեսզի մարդը ստիպված չլինի վարկ վերցնի։ Վարկը քիչ է վերցնում, պարարտանյութը էժան է վերցնում, դա փակվում է բերքով: Հայաստանի գյուղերի մեծ փոփոխությունն այս ճանապարհն է», — այս մասին  Սամվել Կարապետյանի  տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարեն Հայաստանում: Հողը տալու ենք անվճար, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար: Դրա դիմաց երկու պայման: Առաջինը կամ այդ շինարարները պետությանը վճարելու են բնակարաններով, այսինք՝ կառուցում են, բնակարանների այսքան տոկոսը տալիս են պետությանը, պետությունը հետո էժան գներով տալիս է իր քաղաքացիներին, նոր երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին: Երկրորդ տարբերակը՝ իրենք են վաճառում այն գնով, որը որ ֆիքսում է պետությունը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment