Ֆրանսիան չի միանում Խաղաղության խորհրդին։
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մակրոնը չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը՝
համարելով, որ դրա նպատակները սահմանափակված չեն միայն Գազայով և կարող են հակասել
ՄԱԿ-ի սկզբունքներին ու ինստիտուցիոնալ մեխանիզմներին։ Այդ մտահոգությունների պատճառով
Ֆրանսիան հրաժարվում է մասնակցությունից։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել
էր, որ կարող է մինչև 20% տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի
վրա՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա՝ նրան
ներգրավելու իր նախաձեռնած «Խաղաղության խորհրդում»։