The Ring․ Տարվա լավագույն բռնցքամարտիկները

Ամերիկյան The Ring հեղինակավոր ամսագիրը հրապարակել է «Տարվա բռնցքամարտիկ» անվանակարգի հավակնորդների անունները։

Ցուցակում չի ընդգրկվել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը, որը 2025 թվականին երկրորդ անգամ դարձել է ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ուսիկն այդ անվանակարգում հաղթել է 2018 ու 2024 թվականներին։

The Ring Awards ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 30-ին Նյու Յորքում։

The Ring Տարվա լավագույն բռնցքամարտիկի հավակնորդները

1․ Դմիտրի Բիվոլ (24-1)
2. Տերենս Քրոուֆորդ (42-0)
3. Ջեսի Ռոդրիգես (23-0)
4. Նոյա Ինոուե (32-0)
5. Ֆաբիո Ուորդլի (20-0-1)

Leave a Comment