Կիևում ռուսական հարձակումից հետո ավելի քան 5,500 բազմահարկ շենք մնացել է առանց ջեռուցման

Քաղաքականություն

20.01.2026 | 12:14

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական հարձակումից հետո 5,635 բազմահարկ շենք մնացել է առանց ջեռուցման։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ դրանց գրեթե 80 տոկոսը տներ են, որոնց ջեռուցումը վերականգնվել էր հունվարի 9-ին։

«Երեկ երեկոյան դրությամբ՝ 6000 տներից 16-ը մնացել է առանց ջեռուցման՝ թշնամու կողմից կարևորագույն ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով»,- նշել է Կլիչկոն։

Բացի այդ, Կիևի ձախ ափը հարձակման պատճառով մնում է առանց ջրամատակարարման։

Կիևի քաղաքային վարչակազմը հայտնել է, որ ռուսական վերջին հարվածից  հետո ստեղծված բարդ էներգետիկ իրավիճակի պատճառով մետրոյի կարմիր և կանաչ գծերի գնացքները կաշխատեն գրաֆիկի փոփոխություններով։

Ըստ Կլիչկոյի՝ Դնեպրովսկի շրջանում հարվածներ են հասցվել նաև ոչ բնակելի շենքերին։ Բացի այդ, անօդաչու թռչող սարք է ընկել բաց տարածքում, որի հետևանքով մեքենաներ են այրվել։ Մի կին վիրավորվել է և հոսպիտալացվել։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գանժան հայտնել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու կին։ Նա նաև հայտնել է, որ քաղաքում գտնվող մի ձեռնարկություն է հրդեհվել՝ վնասելով մոտակա տներն ու մեքենաները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment