Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Գիտուժ» քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Միավորելով 208 անհատ անդամների (գործարարներ, կառավարիչներ) և 24 կազմակերպությունների (բիզնես և մասնագիտական ասոցիացիաներ, հիմնադրամներ)՝ մեր համայնքն առաջնորդվում է մեկ առաքելությամբ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն անհնար է պատկերացնել առանց հզոր գիտատեխնոլոգիական էկոհամակարգի։ Օրվա հրամայականն է, որ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում այս ոլորտին վերաբերող դրույթները հիմնվեն պետության իրական կարիքներից բխող ռազմավարական լուծումների վրա, որոնք կապահովեն, որ մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների (ՀևՄ, R&D) ծախսերը հասնեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ի, որից 1%-ը՝ պետական ծախսեր։ Հարկ է […]