Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվում է (ՖՈՏՈ)

Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով, և երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար, գրել է Անահիտ Կիրակոսյանը

Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվում է (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․   Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը և իր ամուսինն ամուսնալուծվել են։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է դերասանուհին։


«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։


Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ , բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ», – գրել է Անահիտը։


Նրա խոսքով՝ կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով, և երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:


Դերասանուհին հարազատներին, բարեկամներին և իրենց լավը կամեցող մարկանց խնդրել է այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։


«Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ», – գրել է Անահիտը։



Leave a Comment