Նոր Երզնկա գյուղում տուն է այրվել


Հունվարի 20-ին՝ ժամը 07:48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Երզնկա գյուղի 17-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։38-ին, մարվել՝ 08։56-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ), տանիքին տեղադրված արևային պանելներ, խոհանոցը և հյուրասնյակը՝ գույքով, շքամուտքը և ննջասենյակը՝ մասամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

86 դիտում

Leave a Comment