
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք կսահմանի, որի դեպքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհամաձայնի ընդունել նրա հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»։
Երբ լրագրողը խնդրել է Թրամփին մեկնաբանել Մակրոնի խոսքերն այն մասին, որ նա չի միանա խորհրդին, Թրամփը պատասխանել է. «Նա՞ է այդպես ասել։ Դե, ոչ ոք նրան չի ուզում, քանի որ նա շուտով կհեռանա պաշտոնից»։
«Ես 200% մաքսատուրք կսահմանեմ ֆրանսիական գինու և շամպայնի վրա, և Մակրոնը կմիանա Խաղաղության խորհրդին»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան մտադիր է մերժել Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»։