Գերմանիան գտել է Ռուսաստանին փոխարինող նոր գազի մատակարար



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) 2026 թվականի հունվարից սկսել է Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով բնական գազ մատակարարել Գերմանիա և Ավստրիա: Այս մասին հայտարարվել է ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ, գրում է ura.news–ն:

«SOCAR-ը մեկնարկել է ադրբեջանական գազի արտահանման հաջորդ կարևոր փուլը… սկսած 2026 թվականի հունվարից ադրբեջանական գազը կմատակարարվի Ավստրիայի և Գերմանիայի, ինչպես նաև այլ երկրների հաճախորդներին», – հայտարարել են SOCAR-ի ներկայացուցիչները: Նրանք այդ տեղեկատվությունը տեղադրել են իրենց կայքում:

Ըստ SOCAR-ի Իտալիայի միջոցով Ավստրիա և Գերմանիա գազի մատակարարումները կընդլայնեն ադրբեջանական գազի ներկայությունը Եվրոպայում: Տրանսադրիատիկ խողովակաշարը (TAP) Հարավային գազային միջանցքի եվրոպական հատվածն է: Այժմ ադրբեջանական գազ են գնում տասնվեց երկիր:

2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը սկսել էր գազ արտահանել Սլովակիա: 2025 թվականի հուլիսին Ուկրաինան էր միացել գնորդների ցանկին. «Նաֆտոգազ Ուկրաինա»-ն պայմանագիր էր կնքել SOCAR Energy Ukraine-ի հետ՝ չբացահայտված գումարի չափով:

Ավելին, 2025 թվականի դեկտեմբերին SOCAR-ը պայմանագիր է կնքել Gama Enerji-ի հետ՝ Թուրքիայում էլեկտրակայան գնելու համար։ Գնման գինը կազմել է 225 միլիոն դոլար։

Գերմանիան սկսել էր նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից դեռ 2022 թվականի փետրվարից։ Գազը մատակարարվում էր Nord Stream-ով։ Սակայն երկու խողովակաշարերն էլ անջատվել էին 2022 թվականին, մեկը Բալթիկ ծովում տեղի ունեցած դիվերսիայի հետևանքով, իսկ մեկն էլ նախկինում չէր հավաստագրվել գերմանական իշխանությունների կողմից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment