Հունվարի 27-ը սահմանվեց հիշատակի և ոչ աշխատանքային օր – CIVILNET

Հունվարի 27-ը սահմանվեց որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և ոչ աշխատանքային օր։ Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստին ձայների մեծամասնությամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին։ Նախագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նպատակը որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ կապ չունեցող, բայց խորհրդանշական ամսաթիվ գտնելն էր։ «Մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև այն իր մեջ խորհուրդ ունի. հունվարի 28-ը Բանակի օրն է, իսկ հունվարի 27-ը դրան նախորդող օրն է»,- ասել է Ռուբինյանը։ Ըստ նրա՝ այս հաջորդականությունը թույլ կտա նախ հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, […]

Leave a Comment