Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը:


«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
264 դիտում