
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրում է Խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին վճարել առնվազն 1 միլիարդ դոլար: Այն պետությունները, որոնք կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում ներդրում կկատարեն, կստանան մշտական անդամակցություն, իսկ մյուսները կնշանակվեն առավելագույնը երեք տարվա ժամկետով։