Վլադիմիր Պուտինը հրավիրվել է Գազայի խաղաղության խորհրդին․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդին։

Այս մասին հաղորդել է Reuters-ը։

Նախօրեին ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան իր X-ի էջում արձագանքել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գազայի հատվածի հակամարտության կարգավորման «Խաղաղության խորհրդի» հրավերին։ Նա հայտարարել էր, որ «Թրամփի ժառանգությունը կլինի խաղաղությունը»։

Ըստ ամերիկացի քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկու, Վլադիմիր Պուտինին և այլ պետությունների ղեկավարներին Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» հրավիրելով՝ ամերիկացի առաջնորդը փորձում է ստեղծել այլընտրանք գոյություն ունեցող միջազգային ձևաչափերին։ Նա նաև ենթադրել է, որ Թրամփը ցանկանում է այս նոր վայրում փորձարկել լարվածության թուլացման առաջադեմ լուծումներ՝ այդ փորձը կիրառելով այլ թեժ կետերում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

107 դիտում

Leave a Comment