Թրամփը հաստատել է՝ Պուտինը հրավիրված է Գազայի խաղաղության խորհրդին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդին։


 


Այս մասին հաղորդել է Reuters-ը։


 


Նախօրեին ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան  X-ի իր էջում արձագանքել էր Գազայի հատվածի հակամարտության կարգավորման «Խաղաղության խորհրդին» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելուն։ Նա հայտարարել էր, որ «Թրամփի ժառանգությունը կլինի խաղաղությունը»։


 


Ըստ ամերիկացի քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկու` Վլադիմիր Պուտինին և այլ պետությունների ղեկավարներին Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» հրավիրելով՝ ամերիկացի առաջնորդը փորձում է ստեղծել այլընտրանք գոյություն ունեցող միջազգային ձևաչափերին։ Նա նաև ենթադրել է, որ Թրամփը ցանկանում է այս նոր վայրում փորձարկել լարվածության թուլացման առաջադեմ լուծումներ՝ այդ փորձը կիրառելով այլ թեժ կետերում։

Դիտումների քանակ2

Leave a Comment