Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ

https://arm.sputniknews.ru/20260120/inch-iravitshak-e-hajastani-avtvotshanaparhnerin-zhamy-900-i-drutjamb-97913833.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85931285_12:0:1199:890_1920x0_80_0_0_fff5cde44cd93669fa3d5e038a570c91.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ճանապարհ, բուք, ձյուն, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն

ճանապարհ, բուք, ձյուն, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհին բուք է, և այն անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը` ներկայացնելով ՀՀ ճանապարհների վիճակը ժամը 9։00–ի դրությամբ։

Նշվում է, որ Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Քուչակ-Միրաք ավտոճանապարհը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են նաև, որ Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, իսկ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment