https://arm.sputniknews.ru/20260120/qpn-ughigh-eterum-3-or-yntrutjun-kani-2026-i-nakhyntrakan-cucaky-kazmelu-hamar-zlm-97912451.html
ՔՊ–ն ուղիղ եթերում 3 օր ընտրություն կանի 2026-ի նախընտրական ցուցակը կազմելու համար․ ԶԼՄ
ՔՊ–ն ուղիղ եթերում 3 օր ընտրություն կանի 2026-ի նախընտրական ցուցակը կազմելու համար․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար պատրաստվում է 3 օր… 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T09:31+0400
2026-01-20T09:31+0400
2026-01-20T09:32+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընտրություններ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93669367_0:84:1600:984_1920x0_80_0_0_1b0e0138153f714c69c3cbd100320ece.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար պատրաստվում է 3 օր շարունակ ուղիղ եթերում ընտրություն կատարել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ պարբերականի՝ քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը։ Այնուհետև պատվիրակները կորոշեն՝ որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին:Թերթի տեղեկություններով՝ այս ընտրություններինց հետո միայն ՔՊ-ն արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93669367_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6f8269904e399d6808a598532bdd274e.jpg.webp
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընտրություններ, աժ (ազգային ժողով)
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար պատրաստվում է 3 օր շարունակ ուղիղ եթերում ընտրություն կատարել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում և վարչությունում թեժ քննարկվում է, թե 2026 թվականի նախընտրական ցուցակը վերջնական հաստատելու համար ինչ կարգ ընտրել։ Մեր տեղեկությունների համաձայն` նախնական որոշված է, որ կրկին 1000 պատվիրակ է ընտրվելու ու երեք օր շարունակ, ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու: Այսինքն` ՔՊ-ական պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ–ի 2026թ–ի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը։ Այնուհետև պատվիրակները կորոշեն՝ որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին:
Թերթի տեղեկություններով՝ այս ընտրություններինց հետո միայն ՔՊ-ն արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։