ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ նախորդ շաբաթ՝ հունվարի 14-ը, Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ:
«ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր` 5 տարի ժամկետով` 6.6%-ով: Թողարկած եվրոբոնդերի պահանջարկը եղել է 2 մլրդ դոլարից ավելի»,-հայտնել է Փաշինյանը։
Նշենք, որ թողարկումն իրականացրել է Արդշինբանկը, և ոլորտի մասնագետներն այն լուրջ իրադարձություն են համարում՝ երկրի բանկային ոլորտի պատմության մեջ։ Այս քայլն, ըստ վերլուծաբանների, անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուր է ոչ միայն բանկի, այլև Հայաստանի տնտեսության համար՝ հատկապես աշխատատեղեր ապահովող փոքր ու միջին բիզնեսի զարգացման աջակցման համար։
2025թ.–ի տվյալներով՝ այդ բանկը դարձել է թիվ 1 ուղղակի հարկ վճարողը։

